|
ՀՄՈՒԾ-ի կենտրոնական
գրասենյակ Հայաստանում`
ք. Երևան, Սայաթ-Նովա 29
Հեռ` (374 10) 566-596 |
|
Դասախոսներ, ուսանողներ, գործազուրկ կանայք, ինչպես նաև շատ այլ հետաքրքրված անձիք բարձրացրին իրենց իրազեկվածության մակարդակը մարդկային թրաֆիքինգի վտանգների վերաբերյալ և ստացան նոր գիտելիքներ և ձեռք բերեցին նոր հնարքներ` պայքարելու և կանխելու համար մարդկային թրաֆիքինգը Հայաստանում: Երիտասարդները տեղեկացվեցին Հայաստանում թեմայի հետ կապված իրավիճակին և դիտեցին վավերագրական ֆիլմ, որը պատկերում է թրաֆիքինգի զոհերի կյանքը ամբողջ աշխարհում: Երիտասարդ և գործազուրկ կանայք սովորեցին, թե ինչպես կարելի է խուսափել թրաֆիքինգի զոհ դառնալու վտանգից, օգտագործել համացանցը, որպեսզի ավելի տեղեկացված լինեն, և տիրապետեն այն ինֆորմացիային, թե Հայաստանի քաղաքացիները, որտեղ կարող են օգնության դիմել արտասահմանում: Շնորհիվ ՀՄՈՒԾ-ի կազմակերպած դասընթացների ՀՀ ավելի քան 20 քաղաքացիներ բարձրացրեցին մարդկային թրաֆիկինգի վտանգների մասին իրենց տեղեկացվածության մակարդակը և գիտելիքներ ձեռք բերեցին նման երեևույթի զոհը չդառնալու համար: Հունիսի 15-ին ՀՄՈՒԾ-ի դասավանդող Աննա Մինասյանը Կապանի երիտասարդ կանանց, ուսանողներին և գործազուրկ բնակիչներին ներկայացրեց մարդկային թրաֆիկինգի, ՀՀ կառավարության և այլ հասարակական կազմակերպությունների կողմից ձեռնարկվող կանխարգելիչ գործողությունների, հավաքագրման մեթոդների և տեսակների, ռիսկային խմբերին հասանելիք օգնության մասին: Մինասյանը նշեց, “Պատճառներից մեկը, որ մարդկային թրաֆիկինգի զոհերի մեծ մասը գալիս է աղքատ կամ զարգացող երկրներից բացատրվում է գործազրկության և տեղեկատվության պակասի բացակայության հանգամանքով: Ավելի քան 40 առաջնորդներ տեղական շահույթ չհետապնդող կազմակերպություններից, ինքնակառավարման մարմիններից, կրթական համալիրներից, ինչպես նաև ուսանողներ ձեռք բերեցին գիտելիքներ, թե ինչպես կանխել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արագ աճող վիճակագրական դեպքերը, ինպես նաև բարձրացրին իրենց իրազեկվածության մակարդակը այն նախազգուշական միջոցառումների վերաբերյալ, որոնք իրագործում է կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները, ի շնորհիվ սեմինարների մի շարքի ՀՄՈՒԾ-ի Սպիտակի, Եղեգնաձորի, Կապանի և Գյումրու կենտրոններում: Մաքուր ճանապարհներ նախագիծը շարունակում է օգնել բնակիչներին տեղեկանալու ճանապարատրասպորտային կանոնների նոր փոփոխությունների հետ, բարձրացնելով նրանց իրազեկության մակարդակը հետիոտների և վարորդների իրավունքների մասին և օգնելու կառավարությանը կանխելու կոռուպցիոն երևույթները` օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաներ Հայաստանի տարածքում: Մաքուր ճանապարհներ նախագիծը հովանավորվում է Այռեքս կազմակերպության կողմից, որը համագործակցում է տեղեկան կազմակերպությունների հետ ճանապարհատրանսպորտային ոլորտում կոռուպցիոն երևույթները վերացնելու համար` տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների բաղադրիչների միջոցով: Տեղական կառավարման մարմինների ծառայողները զարգացնում են իրենց գիտելիքները տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի տեղական կառավարման կառույցների աշխատակիցները զարգացրեցին իրենց գիտելիքները համացանցի օգտագործման, էլ-փոստի և համակարգչային ծառայությունների ասպարեզում ՀՄՈՒԾ-ի կազմակերպած դասընթացների ընթացքում:
|